Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Այս անգամ մեր կամքից անկախ շահելու ենք

Այս անգամ մեր կամքից անկախ շահելու ենք
08.12.2023 | 18:35

Ասել եմ, էլի հիշեցնեմ ՝ Հայաստանը երկու անգամ է խորհրդայնացվել:

Երկրորդ խորհրդայնացումից առաջ էլ, Հայաստանը դիմել է Թուրքիային:

Թուրքիային համարել Հայաստանի միակ բնական դաշնակիցը:

Ալեքսանդրապոլի պայմանագիրը համարել Հայաստանի համար ընդունելի ու խնդրել, որ Թուրքիան, կոնկրետ

Քեմալ Աթաթուրքը, բարի գտնվի ու Հայաստանին զենք տրամադրի Ռուսաստանի դեմ կռվելու համար:

ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալ-մնալու այս թատրոնը կարծես նույնն է, ինչ հարյուր տարի առաջ:

Բայց այս ներկայացման յուրահատուկ ռեժիսուրան ինձ

այլ բան է հուշում ՝ այս անգամ մեր կամքից անկախ շահելու ենք:

Շահելու ենք ուրիշի մեծ խաղից..:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3662

Մեկնաբանություններ